Հասարակություն

Ի՞նչ են կորցրել իմաստունները Հայաստանում

5 Իմաստուն՝ Հայաստանում

Նախքան 5 իմաստուններին ներկայացնելը հարկավոր է պատասխանել, ո՞վ է իմաստունը հարցին։ Գայանե Մանուկյանի խոսքով՝ այսօրվա քվանտային աշխարհում որոշում կայացնելը բարդ է, հետևաբար՝ մարդկանց անհրաժեշտ են հեշտ լուծումներ։ Այս բարդ աշխարհում իմաստունները կորցրել են իրենց տեղն ու դերը։ Առաջ իմաստուններն այն մարդիկ էին, որոնք սովորեցնում եին թագավորներին ճիշտ որոշումներ կայացնել, այսօր նրանց դերակատարությունը իսպառ վերանում է, սակայն նրանք կան, չեն վերացել։ Միքտն այն է, որ իմաստուններին վերադարձնեն իրենց դերակատարումը և հնարավորություն տալ Հայաստանում իրենց բուն գործունեությունը ծավալելու։

«Այս մարդիկ շատ հետաքրքիր պրոյեկտում են մեզ՝ հայերիս և ստիպում են գործել։ Եթե նրանք չլինեին իմաստուններ, ապա մեզ շատ դժվար կլիներ տեղից շարժել։ Նրանք շատ պարզ հարցադրումներով են գալիս մեզ մոտ, և քանի որ հիմնականում ազգությամբ հայ չեն, շատ պարզ, երեխայի աչքերով տեսնում են մեզ կողքից, թե որտեղ ենք սայթաքում, սխալվում։ Շատ ճիշտ հարցադրումներ անելով՝ մեզ ստիպում են սևեռել մեր ուշադրությունը մեր խնդիրների վրա և այնտեղ գործել։ Օրինակ՝ իմաստուններից մեկը մի օր ինձ հարցրեց՝ իսկ ի՞նչ է քոչարին, ես ասացի՝ ինչպե՞ս, լարվեցի, ասացի՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ինչ է քոչարին, դա մեր ազգային պարն է, ասում է՝ ոչ, ես չեմ հասկանում ինչի՞ մասին է քոչարին, դու ի՞նչ ես զգում, երբ պարում ես, ինչի՞ մասին ես պարում։ Ես չունեի այդ հարցի պատասխանը։ Հասկացա, որ չունեի այդ գիտելիքը։ Հասկացա, որ ունեմ ընդամենը պատկեր այդ տեղեկության մասին, բայց չեմ ապրում այդ ինֆորմացիան»։

Հիմնադրամի կարգախոսն է․ ավանդույթը դա այն մոխիրը չէ, որին երկրպագում ենք, այլ այն կրակը, որը պետք է փոխանցենք։ Մենք վերաիմաստավորում ենք կորցրած իմաստները, դարձնում կրակ և տալիս սերունդներին։

Ինչպե՞ս է աշխատում հիմնադրամը։ Նրանք Հայաստան են հրավիրում իմաստունին, որը մինչև համաձայնություն տալը մեկ ամիս «Հայաստանին սիրահարվելու փորձաշրջան» է անցնում։ Այդ ընթացքում հանդիպում է իր բնագավառի մասնագետների հետ, ընտրում հետազոտության թեմա։ Այնուհետև՝ պայմանագիր է կնքվում, ըստ որի, իմաստունին ապահովում են կեցության պայմաններով՝ բնակարան, աշխատավարձ, և 7 տարով տեղափոխվում է Հայաստան ու սկսում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը։

Իմաստունները ֆինանսավորվում են 301 բիզնես ակումբի ձեռներեցների կողմից։ 60 անդամները ամսական 301 դոլարի չափով նվիրատվություն են անում։

Առաջինը իմաստունը հիմնադրամի անդամ, գոյաբանական անվտանգության փորձագետ  Պյոտր Նեմոյն է։  Նա միաժամանակ մի քանի ծրագիր է իրականացնում։ Մանրամասները՝ ձայնագրության մեջ։

Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի

Հայաստան տեղափոխված մյուս չորս իմաստուններն են՝ Կամիլ Չալաևն աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ․  ձայնի և երաժշտության մեթոդով նրանց դարձնում է տաղանդավոր երաժիշտներ և հասարակության լիարժեք անդամներ։

Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի

Ալեքս Կալենդերը հոգեթերապևտ է, գերմանացի փիլիսոփա Բերթ Հելլինգերի 10 աշակերտներից մեկը, որը մաքուր է պահել այդ հոգեթերապևտիկ մեթոդը և այն կիրառում է տարատեսակ տրավմաներ բուժելու համար, այդ թվում՝ նաև ցեղասպանության տրավման։ Կալենդերի պարագայում հիմնադրամը բացառություն է արել, քանի որ վերջինը ստամբուլահայ է, մինչդեռ մյուս իմաստուններն այլ ազգի ներկայացուցիչներ են։

Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի

Նարինե Տյուտչևան պատմական ժառանգության և ճարտարապետական վերականգնման մասնագետ է, հիմա Հայաստանում զբաղվում է Կոնդի վերականգնման նախագծով։ Ներգրավված է նաև Սյունիքի գիտահետազոտական նախագծի մեջ։ Դասավանդում է «Ռեսքուլ» դպրոցում։

Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի

Իգոր Կուրովիչը բարձրագույն տնտեսագիտական ​​դպրոցի դասախոս էր, գրաֆիկական դիզայնով է զբաղվում, աֆիշային արվեստի վարպետ է։ Սլավոնական համալսարանում բացել է դիզայնի ֆակուլտետ, որտեղ դասավանդում է, նաև հետաքրքրված է հայկական այբուբենով և կալիգրաֆիայով, փորձում է հասկանալ հայոց այբուբենի և լեզվամտածողության միստերիան։

Նրանց շուրջ հավաքվում են մեծ համայնքներ, որոնք ստեղծում են էկոհամակարգեր։ Այդ էկոհամակարգն այս պահին շուրջ 3000-ի է հասնում։

Ի՞նչ են կորցրել իմաստունները Հայաստանում

Ինչո՞ւ են իմաստունները համաձայնում հաստատվել Հայաստանում։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանց չափազանց հետաքրքրում է հետազոտության նյութը, որով զբաղվելու են այդ ընթացքում։ Գայանե Մանուկյանն է պատմում։

Back to top button