
Հայաստանում ողբերգությունը շարունակվում է, Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ, X-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկումներին։
«Երեկ ես դա քննարկեցի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ և ցեղասպանության գործընթացի մասին զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Զեկույցը հրապարակվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ։
Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100.000 փախստականների և Ադրբեջանի կողմից կալանավորված քաղբանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, Արցախի հայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիությունը։
Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին»,-գրել է Փարիզի քաղաքապետը։




