ԿարևորՔաղաքական

Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, օրինակը նոյեմբերի 9 հայտարարությունն է․ փորձագետ

Տարածաշրջանային այցով Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի ԱԳՆ Անալենա Բերբեոքը ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում իրական անուններով է կոչել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին, ինչը Բայրամովի դժգոհությունն է հարուցել։ Ադրբեջանցի պաշտոնյան շտապել է ուղղել գերմանացի դիվանագետին, նշելով որ այդ անունները գրանցված չեն և ինքը կցանկանար, որ նախարարը հարգեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Երևանում էլ Գերմանիայի արտոգրծանախարը խոսել էր քարտեզների, սահմանազատման հարցերում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու պատրաստակամության մասին, ինչին հաջորդել էր Մոսկվայի արձագանքը, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմնան գործընթացի շուրջ, մրցակություն է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, համոզված է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բանն այն է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը տարածաշրջանային այցի ընթացքում և՜ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ընդգծեց և՜ Ադրբեջանի, խոսեց բրյուսելյան հարթակում «Խաղաղության պայմանագրի» ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին, նաև այնպիսի հայտարարություններ արեց, որոնք այսպես ասենք՝ ավելի շատ քննարկվում են ռուսական հարթակում։ Խոսքը քարտեզների, սահմանազատման ու սահմանագծման հարցերում աջակցության մասին է։

Սրան զուգահեռ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ բոլոր նախադրյալները կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այդ պայմանագիրը կյանքի կոչելու ուղղությամբ էլ ընդունված է համարել, որ ավելի ակտիվ աշխատում է Արևմուտքը։ Ղևոնդյանի կարծիքով սա որոշակի ազդակների մասին է հուշում, բայց նաև պետք է ընդունել, որ դրանք ընդամենը քննարկումներ են․

«Այսպես թե այնպես գործընթացը անորոշություններով լիքն է, որևէ հաստատված բան, որևէ ժամանակում չի եղել։ Օրինակ՝ Հայաստանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով, Ադրբեջանը միայն հայտարարում է այդ մասին առանց նշելու տարածքը, այսինքն այստեղ էլ որևէ հստակություն չկա, կան միայն հայտարարություններ։ Իսկ գործընթացի բնույթը այնպիսին է, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի համաձայնեցված չէ ամեն ինչ։ Խաղն այդպիսին է։ Կարելի է ամեն ինչից ցանկացած պահի հետ կանգնել, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում»։

Քաղաքագետ Հայկ Այվազյանի համոզմամբ Արևմուտքի սահմանազատման հարցերում ներգրավվելը իրավիճակը սրելու և նոր էսկալյացիայի առիթ կարող է դառնալ․

«Եռակողմ հանձնաժողովները, որ աշխատում են, դրանք Ռուսաստանի միջնորդությամբ են։ Միայն Ռուսստանը կարող է սուր կողմերը հարթել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հայաստանը կոմունիկացիոն բոլոր պրոյեկտներից դուրս մնալու վտանգի առաջ է։ Այսինքն Հայաստանին տանում եմ դեպի սնանկացում, Արևմուտքն է տանում։ Իսկ դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում խնդիրներ են առաջանալու, տարածքների հարցում՝ մեկը կասի՝ իմն է, մյուսը կասի ՝ չէ իմն է և այստեղ Արևմուտքը դեստրուկտիվ դեր է խաղալու, ոչ թե հակասությունները հարթելու է, այլ սրելու է, իսկ դա նոր պատերազմի վտանգ է»։

Իսկ այն, ինչ ՌԴ է հայտարարում «Խաղաղության համաձայնագրի» մասին դա, ըստ Այվազյանի, նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է իր ձեռքը վերցնել խաղաղության հաստատման գործընթացը, որպեսզի նոր պատերազմ չլինի, քանի որ նոր պատերազմ Ռուսաստանին պետք չէ։ Հայկ Այվազյանը Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ անվտանագության հարցերում Հայաստանին աջակցելու մասին ևս դիտարկում է վերոնշյալի համատեքստում։ Քաղաքագետը չի շրջանցում նաև «3+3» հարթակի կարևորությունը, որտեղ դերակատարում ունի նաև Իրանը․

«Ի սկզբանե պետք էր միայն այդ հարթակում բանակցել։ Որտեղ չկա Արևմուտք այնտեղ հաջողության հասնելու հավանականությունը կտրուկ բարձրանում է։ Երբ դուք ներքաշում եք Արևմուտքին այդտեղ Թուրքիայի գործոնը անգամներով բարձրացնում եք»։

Իսկ գուցե ժամանակ շահելու մղումներով է պայմանավորված տարբեր հարթակներում տարբեր հարցերի քննարկումը, ինչը մինչև վերջերս շատ հստակ էր՝«Խաղաղության պայմանագիրը» արևմտյան հարթակում էր քննարկվում, սահմանազատումը՝ ռուսական։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը ժամանակ են ձգում․ «Ավելի շատ այստեղ ոչ թե ժամանակ ձգելու խնդիր կա, այլ ավելի հարմարավետ, ավելի շահավետ պայմաններով հանգուցալուծումների գնալու խնդիր կա, որոնք թե Հայաստանում և թե Ադրբեջանում կարծում են, որ այսօր այս պահին չեն կարող իրացվել։ Այսինքն սպասում են, որ գա ավելի հարմար աշխարհակարգ»։

Խոշոր հաշվով, ըստ Ղևոնդյանի, այսօր բոլորը սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավատին՝ հասկանալու համար, թե նոր աշխարհակարգը ինչպիսին է լինելու, արդյոք կկարողանա՞ն Ֆրանսիան ու Գերմանին հաստատվել մեր մեր տարածաշրջանու,մ թե՞ Ռուսաստանը այն դարձյալ կվերցնի իր վերահսկողության տակ։

Կարդացեք նաև

Back to top button