Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Մինչ քննարկում են, թե ով ինչ պաշտոն կստանձնի ձևավորվող կառավարությունում, երեկ երեկոյան քաղաքական դաշտում մի նոր թեմա հասացունացավ: «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը վեց տարի շարունակ եղել է Հանրապետական կուսակցության կողքին՝ անգամ ՕԵԿ վարկանիշի նվազման հաշվին, երեկ հայտարարեց, որ չի պատրասատվում մաս կազմել նոր ձևավորվող կոոլիցիոն կառավարությանը: Հետո փաստեցին, որ ընդամենը երեք նախարար ունենելով կառավարությունում չեն կարող համակարգային փոփոխություններ իրականացնել երկիրը սոցիալ- տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար:
Արդյո՞ք ՕԵԿ- ի այս քայլը անակնկալ էր նրանց գործընկեր ՀՀԿ- ի համար։ ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Մանվել Բադեյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշեց,որ ամենեւին անակնկալ չէր։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար եւս զարմանալի չէր ՕԵԿ-ի կոալիցիա չկազմելու որոշումը։ Աշոտյանի խոսքով՝ առանց ՕԵԿ- ի էլ ՀՀԿ- ն գիտի, թե ինչ խնդիրեն կան երկրում ու գիտի դրանց լուծման ուղիները։
«Բոլոր դեպքերում՝ կառուցողական ընդդիմությունը երկրի քաղաքական կայունության եւ զարգացման կարեւորագույն երաշխիքն է եւ այստեղ մենք չենք կարծում, որ խրամատի այն կողմ ինչ-որ հակադիր ուժեր ունենք անգամ ՕԵԿ-ի դուրս գալու դեպքում: Ես կարծում եմ` խրամատներ չկան, կան կոնկրետ հարցեր, որոնց շուրջ կարող են լինել տարաբնույթ հարցեր»,- ասում է Արմեն Աշոտյանը։
ՕԵԿ քաղխորհդի որոշումից մեկ բան էլ պարզ դարձավ. կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջն առաջարկել էր վարչապետի իր թեկանծուին՝ Արթուր Բաղդասայանին, սակայն այդ հարցն անգամ չի էլ քննարկվել, երեկ նեղսրտում էր Հեղինե Բիշարյանը։
Մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է թողնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, սակայն հարցի հստակ պատասխանը երեկ այդպես էլ չհնչեց: Հեղինե Բիշարյանը հայտնեց, որ ապրիլի 25- ին Արթուր Բաղդասարյանը հանդես կգա ասուլիսով ու բոլոր հարցերին կպատասխանի։ Չնայած ասուլիսով հանդես չեկան, սակայն ՕԵԿ քվոտայով նախարար դարձած ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ նպատակահարմար չեն գտնում շարունակելու անդամակցել ՕԵԿ- ին։
Հիշեցնենք, որ 2006-ին, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց՝ դառնալով ընդդիմություն, այդ ժամանակ էլ անգամ երդվյալ ՕԵԿ- ականները լքեցին կուսակցության շարքերը։