Տիգրան Մեսրոպյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 16-ին Երևանում։ 2015-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը։ Սիրով ընտրելով երկրաբանի մասնագիտությունը, այդուամենայնիվ, նրան երբևէ չհաջողվեց աշխատել այդ ոլորտում։ 2011-ին զորակոչվեց բանակ, ծառայեց Տավուշի մարզի սահմանային զորամասերից մեկում։ 44-օրյա պատերազմին մասնակցեց որպես կամավորական։ Պատերազմի օրերին հասկացավ, որ միայն հայրենասիրությամբ թշնամուն չես հաղթի, պետք է լուրջ պատրաստվածություն։ Հենց այդ պատճառով էլ պատերազմից վերադառնալուց հետո ընդգրկվեց ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ) ռազմահայրենասիրական ՀԿ-ի կազմում, այժմ ՈՄԱ գումարտակի անդամ է, որի կազմում էլ մասնակցել է նաև 2022-ի սեպտեմբերյան դեպքերին։ 44-օրյա պատերազմի ամենածանր հիշողություններից է նոյեմբերի ինն ու հատկապես Շուշիի անկումը։ «Երբ նոյեմբերի 9-ին իմացա, որ Շուշին, չեմ ուզում ասել հանձնվել է, գրավվել է, առաջին արձագանքս զայրույթն էր։ Դուրս եմ եկել տնից ու երկար քայլել եմ՝ առանց հասկանալու, թե ուր եմ գնում»,-պատմում է Տիգրանը։
1 րոպե կարդալու