Ձեր փաստաբանը

Աղետի գոտի․ անօթևանություն և բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունք․ «Ձեր փաստաբանը»

ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն դիտարկում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի կատարումը ՄԱԿ-ի անդամ պետություններում։

ՄԱԿ-ի անդամ պետությունները ներկայացնում են պարբերական զեկույցներ Կոմիտեին։ ՀԿ-ները, մեծ դերակատարում ունեն Կոմիտեին աջակցելու հարցում՝ վերջինիս դիտորդական մանդատն ավելի արդյունավետ իրագործելու հարցում։

  • Քանի՞ զեկույցներ են ներկայցվել ՀՀ քաղաքացիական հասարակության կողմից․ Ձեր կողմից բոլորովին վերջերս զեկույց է ներկայացվել Կոմիտեին՝ կապված ՀՀ-ում 1988թ․-ի երկրաշարժի հետևանքով անօթևանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի վերաբերյալ։ Կոմիտեի կողմից ընդունվել են եզրափակիչ դիտարկումներ։
  • Ի՞նչ է սահմանված այդ դիտարկումներում։ Ձեր կողմից վեր են հանվել խնդիրներ՝ կապված երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների վերաբերյալ վիճակագրության վարման բացի, երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց հետ պատշաճ երկխոսության բացի, կյանքի որակի շարունակական բարելավման բացի հետ, փոխհատուցման մեխանիզմի և այլն։
  • Ինչքանո՞վ են այս խնդիրները խոչընդոտ հանդիսացել դաշնագրային պարտավորությունների արդյունավետ կատարման համար․ Ի՞նչ խնդիրներ կան 2015թ․-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի պաշտպանության վերաբերյալ։
  • Պետությունն որպես խնդիրների կարգավորման միջոց վկայակոչում է կառավարության 2022թ․-ի 1601-Ն որոշումը, որով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը:
  • Ի՞նչքանով է պետության որդեգրած քաղաքականությունը արդյոնավետ։

Զրույց Մարդու իրավունքների հետազոտությունների կազմակերպության տնօրեն, հետազոտող Անահիտ Սիմոնյանի և իրավական հարցերով փորձագետ Տաթևիկ Խաչատրյան-Թոխյանի հետ։

Back to top button