Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Ղարաբաղա –ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելուց առաջին հերթին տուժում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները:Մենք շահագրգռված ենք, որ բանակցային գործընթացում արձանագրվեն արագ զարգացումներ և առաջընթաց, բայց դա չի նշանակում, որ դա կարող է կատարվել Արցախի բնակչության շահերի հաշվին: Այս մասին հայտարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը:
Կովսականը Արցախի ամենահարավային բնակավայրերից մեկն է: Նոր հիմնադրված քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան: Այստեղ են ապրում արցախյան պատերազմի հետևանքով տնանկ դարձած փախստականներ, վերաբնակներ Արցախի և հայստանի շատ շրջաններից, իսկ վերջին տարիներին այն դարձել է նաև արցախում հաստատվող սիրահայերի հասցեներից մեկը: ԼՂՀ ճակատագիրն այս մարդկանց անձանական ճակատագրի մի մասն է և դրա ցանկացած փոփոխության հետևանքն առաջինը իրենք են կրելու: Այդպես նրաց առօրյային ազդում է նաև հակամարտության չկարգավորված լինելը, Լեռնաին Ղարաբաղի հանարպետության չճանաչվածությունը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում դա շատ լավ են գիտակցում, և վիճակը փոխելու ջանքեր գործադրում են, ասաց նախարար Կարեն Միրզոյանը:
Արտգործնախարը հանրապետության նախագահի հայտարաություները հիշեցրեց, թե որևէ զիջում Արցախի ժողովրդի ձեռքբերումներից հնարավոր չէ: Կովսականցիների այն դիտարկմանը, թե ԼՂՀ իր ճակատագրի շուրջ բանակցությունների մասնակից չէ, նախարարը չհամաձայնեց: Մասնակից ենք, բայց այդ մասնակցության մակարդակը մեզ չի գոհացնում,մենք իրավացիրոեն պահանջում ենք որ Արցախը բանակցային գործընթացում ավելի մեծ ներգրավվածություն ունենա, բացատրեց արտգործնախարարը:
Ըստ Արցախի արտգործնախարի, այն որ առանց Լեռնային ղարբաղի ամսնակցութայն հակամարտությունը կարգավորել հնարավոր չէ իտակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները: Միայն Ադրբեջանն է ընդդիմանում դրան և, դրա համար նա պատճառներ ունի: Արցախի միջազգային ճանաչման գործշընթացից խոսեց արտգործնախարարը, նշելով, որ մյուս չճանաչված երկրների ահմեմատությամբ Արցախի հանրապետությունն առավելություններ ունի, որ գնահատում են նաև օտարները, առավելություններ, որ Կարեն Միրզոյանի կարծիքով Արցախում ապրողները միշտ չեն նկատում:
Ինչու Հայասատնի հանարպետությունը չի ճանաչում Արցախի հանրապետությունը, հարցին ի պատասխան Կարեն Միրզոյանը հիշեցրեց ՀՀ անխագահի հայատարությունն այն մասին, որ ՀՀ ճանաչելու է Արցախը, եթե այլընտարնք չլինի: Այսօրվա վիճակը երկու հայկական հանրապետությունների հարաբերություններում բացատրվում է այդ պարտավորություններով: Լեռնային Ղարբաղի հանրապետություն, թե՞ միացյալ Հայաստանի հանրապետություն հարցի պատասխանն այսպիսին էր՝ ԼՂՀ այն կարգավիճակն է , որ օրինականացվել է երկու հանրաքվեներով:
Եվ իհարկե փոխզիջումների մասին, որոնց համատեքստում տարածքների հարցն է շոշափվում: Այդպիսի հայտարությունների լավագույն պատասխանն ըստ ԼՂՀ արտգործնախարարի՝ Կովսականի և մյուս տարածաշրջաների բարգավաճումն ու զարգացումն է: