ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը Կովաչևի հետ խոսել է ԼՂ հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտության մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է ռեգիոնի բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։

Back to top button