
ԱՄՆ Համահայկական ուսանողական միությունը ԱՄՆ-ում և Հայաստանում նպաստում է ակադեմիական ծրագրերի փոխանակմանը, առաջնորդության զարգացմանը, համայնքային նախագծերի իրականացմանը։
Ամերիկահայ երիտասարդ մասնագետները Հայաստանում նպաստում են երեխաների անհատական զարգացմանը և նրանց ակադեմիական գիտելիքների աճին, այլև իրականացնում են ոչ ֆորմալ կրթության և համայնքների զարգացման ծրագրեր։


Լոռու մարզի Մեդովկա և մի քանի այլ գյուղերում դասավանդելով՝ նրանք ոգեշնչում են երեխաներին, բացահայտում նրանց կարողությունները, օգնում իրականացնել երազանքները։
Ովքե՞ր են այդ երիտասարդները և ի՞նչ գաղափարախոսություն ունի ԱՄՆ Համահայկական ուսանողական միությունը։


ԱՄՆ-ի «Համահայկական ուսանողների միությունը» Լոռու մարզի Մեդովկա գյուղի միջնակարգ դպրոցին նվիրել է միկրոավտոբուս՝ Կրուգլայա Շիշկա գյուղի աշակերտների երթևեկությունը կազմակերպելու նպատակով։ ՀՀ պետական միջոցներով Մեդովկա գյուղի երեխաների համար կառուցվում է մոդուլային նոր դպրոց, ինչը նոր շունչ ու ոգևորություն է տվել թե՛ երեխաներին, թե՛տնօրենին։
Զրույց Լոռու մարզի Մեդովկա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Ավդալյանի և ԱՄՆ Համահայկական ուսանողական միության գործադիր խորհրդի անդամ Մհեր Հարությունյանի հետ։




