
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-ից 27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։
Երևանում նախարար Ժոլին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։
Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:
Մելանի Ժոլին նաև կայցելելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտողականության կամ ռևիզիոնիզմի ցանկացած դրսևորման դեմ։




