ԿարևորՔաղաքական

«3+3» հանդիպման օրակարգում տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է. ՌԴ-ում Իրանի դեսպան

Թեհրանում կայանալիք 3+3 հանդիպման օրակարգում տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով երկուշաբթի օրը Թեհրանում կայանալիք 3+3 հանդիպմանը։

Նրա խոսքով՝ ուղեկից հարցերը կարող են քննարկվել եւ լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցության եւ փոխգործակցության միջոցով, առանց արտաքին խաղացողների ներգրավման։

«3+3» ձեւաչափի երկրորդ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել։

Հանդիպման ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցերը, խաղաղ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման եւ էներգետիկայի ոլորտներում, տեղեկացրել է Mehr-ը։

Առաջին հանդիպումն այս ձեւաչափով տեղի է ունեցել Մոսկվայում անցած տարի, փոխարտգործնախարարների մակարդակով եւ առանց Վրաստանի մասնակցության։

Back to top button