ԿարևորՄիջազգային

Գազայի հատվածում փլուզված շենքերը և վիրավորները (լուսանկարներ)

Կիրակի Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որոնք շարունակվել են մինչև ուշ գիշեր։

Լրատվական գործակալությունների տրամադրած լուսանկարներում երևում են ավերված շենքերը և վիրավորները։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում մահացել է 4651 պաղեստինցի, որոնց թվում ավելի քան 800-ը՝ հարավում, որտեղ Իսրայելն առաջարկում է տարհանել հյուսիսային հատվածի բնակիչներին։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները հայտարարել են ահաբեկչությունից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու մասին, սակայն կոչ են արել հոգ տանել Գազայի խաղաղ բնակչության անվտանգության համար։

Back to top button