
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
Տարածաշրջանային խորհրդակցական հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։




