
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։
Քամին արևմտյան է, 2-6 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի գիշերը կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը սպասվում է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին` +17…+19 աստիճան։




