Ձեռնարկվում են Արցախից բռնի տեղահանված, կրթության տարբեր աստիճաններում ընդգրկված երեխաների կրթության իրավունքի իրացման համար անհրաժեշտ քայլեր՝ բացահայտվում խնդիրներ, կատարվում ուղղորդող աշխատանքներ։
Մանկավարժահոգեբանական կենտրոնը և Յունիսեֆ-ի Հայաստանյան գրասենյակը Արցախից բռնի տեղահանված կրթության բոլոր շահառուների համար աջակցության կենտրոններ են ավելացրել Հայաստանի բոլոր մարզերում։
Զրույց Մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի և Յունիսեֆի Հայաստանյան գրասենյակի վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանի հետ։