
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է, Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասել է Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:
Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ:




