
Հայ առաքելական սուրբ եկեղեցին վաղը տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուսի Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղե։ Ծաղկազարդը Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմի հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր։
Տոնի օրը եկեղեցիներում կմատուցվի ս. Պատարգա, կկատարվի մանուկների օրհնության կար։
Օրվա խորհրդին ընդառաջ՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարի բակում ժամը 10- ին կկատարվի Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում ներկա մանուկներին իր հայրական օրհնությունն ու պատգամները կբաշխի Վեհափառ հայրապետը։
Այնուհետեւ՝ 11:00-ին կմատուցուի Ս. Պատարագ, երեկոյան 17:30-ին կկատարվի Դռնբացեքի արարողություն։




