ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 5-10 մ/վրկ, հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, 10-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Back to top button