
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում է 12 պացիենտ։
Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11-ը` ծայրահեղ ծանր վիճակում:




