Վերնատուն

Գրականություն, որը կբացատրի այսօրվա օրը․ «Վերնատուն»

Արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր- Գաբրիելյանը խոսում է, այն մասին, թե ինչ կա գրականության մեջ, որը կբացատրի այսօրվա օրը և հղում կանի ապագային։

Գեղարվեստական գրականությունը երբեմն կանխագուշակում է ապագան կամ նախազգուշացումներ անում, բայց դա չի օգնում խուսափել ապագայից, -ասում է Գևորգ Տեր- Գաբրիելյանը։

Արձակագիրը հղում է անում ժամանակակից ռուս գրող Վլադիմիր Սորոկինի ստեղծագործությանը, որտեղ հեղինակը դեռ 15 տարի առաջ գրում էր, կանխագուշակելով Ռուսաստանի ապագան:

«Այսօր Ռուսաստանը մոտեցել է հեղինակի ստեղծած պատկերներին, սակայն ոչինչ չի օգնել, որ չգնա այն ճանապարհով, որով հիմա գնում է, — ասում է արձակգիրը:

«Հայ գրականությունը, ինչպեսև ռուս գրականությունը, մի հատկանիշ ունեն, քանի որ աշխարհի այս մասում հասարակական գիտությունները լավ չեն զարգացել և ուշ են զարգացել, հոգեբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, փիլիսոփայության փոխարեն գեղարվեստական գրականությունն է մեծ դեր կատարել՝ իր մեջ ընդգրկելով այն գիտական ուղղությունները, որոնք զարգացած չէին այս տարածաշրջանում։ Բայց փաստ է, որ գեղարվեստական գրականությունը չի կարող դեղատոմսեր տալ, հենց որ փորձում է դեղատոմսեր տալ, վատն է դառնում»,- ասում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Այսօրվա օրը բացատրող քիչ թե շատ արդիական վեպերը, որոնք նշում է արձակագիրը Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Մկրտիչ Արմենի «Երևան» վեպերն են: Խոսելով խորհրդային շրջանում խրախուսվող ազգայնական գրականության մասին, Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ այդ ժամանակներում տեղի էր ունենում գործընթաց` ստեղծել «կառավարվող նացիոնալիզմ» որը պիտի ուղղվեր թշնամու դեմ, երբ անհրաժեշտ լինի:

Back to top button