ԿարևորՀասարակություն

Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Նրանցից 63483 անձ արդեն իսկ հաշվառվել է, տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա նշել է, որ թվային դինամիկայից երևում է, որ որոշակի ինտենսիվության պակաս կա։ Ժամը 06։00-ի դրությամբ այդ թիվը 84 հազար 770 եղել, իսկ 08։00-ի դրությամբ` 86 հազար 560։

Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18756 տրանսպոտային միջոց:

20306 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 972 անձ, Արարատի մարզում` 4658, Արմավիրի մարզում` 1772, Գեղարքունիքում` 1935, Կոտայքում` 4622, Լոռիում` 921, Սյունիքում` 2040, Տավուշում` 1116, Վայոց ձորում՝ 1370, Շիրակի մարզում՝ 900: 

Երեկ Ստեփանակերտի հրապարակ մեկնած ավտոբուսները Գորիս են տեղափոխել 2000 բռնի տեղահանվածի:

Back to top button