ԿարևորՀասարակություն
Պայթյունից տուժածներին օդային ճանապարհով տարհանելու անհրաժեշտություն կա. ԱՀ ՄԻՊ
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱՀ ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա` Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա, գրել է Ստեփանյանը։