
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրավիճակը և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները։
Միրզոյանն ընդգծել է, որ միջազգային կառույցների` ՄԱԿ-ի և նրա գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ կենսական նշանակություն ունեն այնտեղ վայրագությունները կանխելու համար:




