
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Մայրության ու գեղեցկության տոնի առիթով այսօր Գյումրիում օրը հարուատ էր միջոցառումներով ու ակցիաներով: Այցելությունները շատ էին հատկապես Գյումրիի ծննդատանը, որտեղ 17 ծնունդ է գրանցվել:
«Հղիության արհեստական ընդհատումն սպանություն է», «Մի սպանիր» հորդորով ու միասնական աղոթքով էլ Վարդանանց հրապարակից մինչեւ Գյումրիի ծննդատուն քայլերթ էին կազմակերպել հոգեւորականներն ու հայ կաթողիկե եկեղեցու երիտասարդները:




