ԿարևորՔաղաքական

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարման քայլերը 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: 

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: 

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ 

 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին:  

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:

Back to top button