ԿարևորՀասարակություն
Ինչպես է անցել գիշերն Արցախում
Մարտերն ու հրթիռահրետանային հարվածները շարունակվել են ու այժմ էլ շարունակվում են թե՛ Ստեփանակերտի, թե՛ մյուս քաղաքաների ուղղությամբ՝ «Ռադիոլուրին» իրավիճակը ներկայացրել է Արցախի հանրային ռադիոյի մեր գործընկեր Դավիթ Եղիազարյանը։ Նրա տեղեկացմամբ` մարտերի ինտենսիվությունը փոփոխական է։ Հոսանքն ընդհանուր անջատված է, կապը վատն է։
«Ռադիոլուրը» կապ է հաստատել նաև Մարտակերտի հետ։ «Գիշերը մինչև ժամը 4-ը էլի խփել են, երկու ժամ հանգստացել են, վեցին էլի սկսել է ուժեղ ձայնը։ Հետո ավիառումբեր են կիրառել, կորուստները շատ են», – ասել է Մարտակերտի բնակիչ Լուսինե Զաքարյանը։