ԿարևորՀասարակություն
Երկու ուժգին պայթյուն է հնչել Ստեփանակերտում․ Արտակ Բեգլարյան


Վերջին 10 րոպեների ընթացքում երկու ուժգին պայթյուն է հնչել Ստեփանակերտում։ Կարծես հրթիռային հարվածներ են հասցվել Ադրբեջանի կողմից։
X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, թե դեռ չգիտի թիրախը և հետևանքները:
Պայթյուններ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից, այսինքն՝ անօդաչու թռչող սարքեր են թռչում Ստեփանակերտի վրայով/մոտով։