
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում հայտնել է, որ կապի և վառելիքի բացակայության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել փաստահավաք աշխատանքներ։
«Մի շարք խաղաղ համայնքների հետ հնարավոր չէ կապ հաստատել, այդ համայնքներում բնակչության մասին փաստեր հավաքելն անհնար է»,- ասված է Ստեփանյանի գրառման մեջ։




