Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Մարգարիտ Դերանցը զրուցում են վերջինիս «Գմբեթավոր հովանոցը» վեպի մասին։
Արցախյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ թիրախային ընդհանրացումներով: