

«Սիրո մայրաքաղաքում» սեպտեմբերի սկզբից արգելել են էլեկտրական ինքնագլորների վարձակալությունը: Քաղաքապետարանը չի երկարացրել սկուտերները վարձակալության տվող Dott, Lime և Tier ընկերությունների ծառայություն մատուցելու լիցենզիան: Փարիզի փողոցներից կանհետանա 15 հազար ինքնագլոր:
Հնդկաստանը 2019 թվականից ի վեր առաջին անգամ այս տարի Ռուսաստանից գնել է ուրան: Նույն կերպ է վարվել ԱՄՆ-ն, բայց գնման գործարքը կատարել է շատ ավելի մեծ ծավալով։