

Անվտանգանության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
«Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծել եմ միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով»,–գրել է նա։