ԿարևորՀասարակություն

Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը

Սեպտեմբերի 5-ին դիվանագիտկան առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդի հետ։

Դեսպան Արզումանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ դիվանագիտական առաքելության տարիներին երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխադարձ կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանն ուղղված իր ջանքերը բոլոր մակարդակներում արժանացել են Շվեդիայի իշխանությունների աջակցությանը։ Դեսպանը համոզվածություն է հայտնել, որ հայ-շվեդական բազմաոլորտ և փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ նաև ապագայում։

Թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդը շնորհակալություն է հայտնել դեսպան Արզումանյանին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար և կարևորեց հայ-շվեդական բարեկամության հետագա ամրապնդումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։

Back to top button