Տնտեսական

Ցրտահարության վնասներն ակնառու կլինեն ջերմասիճանի բարձրացումից հետո

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Բնակլիմայանական պայմանների փոփոխությունները նորագույն սարքավորումներ ստեղծելու և ծիրանի նոր սելեկցիոն սորտերի ատեղծման տեղիք են տվել, ինչով էլ զբաղված են գիտնականները: Ավանդական եղանակներից բացի ստեղծվել է ցրտահարության դեմ պայքաին նոր համակարգ, հիմնվել են ծիրանի սելեկցիոն նոր սորտեր, որոնք ավելի ուշ են ծաղկելու: Արմավիրի մարզում ցուրտը դեռ պահպանվում է, իսկ ցրտահարության վնասներն ակնառու կլինեն ջերմասիճանի բարձրացումից հետո :

Արարատյան դաշտավայրին պատուհաս դարձած եղանակային վատ պայմանները մեծ վնաս հասցրեցին Արմավիրի մարզի  գյուղատնտեսությանը, տուժել են հիմնականում բերքատու ծառերը, որոնք արդեն սաղմանվորովել էին, ինչպես նաև ջերմոցները: Գյուղատնտեսության  աջակցության Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ Վաղարշապատի տարածքի գյուղերում  մեծամասամբ հիմնված են ջերմոցային տնտեսություններ, որոնք վնասվել են քամու և ձյան պատճառով: Թաց ձյունն ու քամին   քանդել և վնասել են  ջերմոցների հենասյուները, ցրտահարել  կարտոֆիլը, ելակը:

Վաղարշապատի տարածքի Հովտամեջ, Ծիածան, Արագած, Հայթաղ, Արշալույս գյուղերի ջերմոցային տնտեսություններում ավարտվել էին  վաղահաս կաղամբի սածիլավորման աշխատանքները:  Նրանք,  ովքեր կարողացել են  ջերոցներում ձեռնարկե պաշտպանիչ միջոցառումներ, պաշտշանել են նաև բերքը, իսկ ովքեր չեն կարողացել` մնացել են ձեռնունայն: Բաղրամյանի տարածքի պտղատու այգիներում նույնպես վնասը մեծ է, բացի դրանից ուժեղ քամին պառկացրել է նաև առվույտի դաշտերը: Ոռոգում չի իկրականացվել ցանցերի անպատրաստության պատճառով: Իսկ հյուսիսային ցիկլոնիով պայմանավորված օդի ցածր ջերմաստիճանը երկար պահպանվեց Արարատյան դաշտավայրում: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ երկարատև ցրտի դեմ պայքարը նվազագույն ցուցանիշ կարող էր  ունենալ:

Բնակլիմայական փոփխական պայմաններից ելնելով  գիտնականները  աշխատում են ծիրանի սելեկցիոն նոր  սորտեր ստեղծելու վրա, որոնք ավելի ցրտադիմացկուն կլինեն և ուշ կծաղկեն: Էջմիածնում 5 հա տարածքի վրա անցած տարի հիմնվել են ծիրանի սելեկցիոն այգիներ, որոնք կդիմակայնեն գարնանային  ցրտին, ինչպես նաև կապահովեն ծատ բերքատվություն:

Ցրտից պաշտպանվելու ավանդական ծխահարման և ոռոգման եղանակներից բացի գիտնականներն աշխատում են նաև ստեղծել հակացրտահարային համակարգ,  նոր սարքավորում, որը մեխանիկական եղանակով փոքր տարածքներում կապահովի մինչև 200 աստիճան տաքություն:

Ցուրտն արդեն իր հետքը թողել է Արմավիրի մարզի գյուղատնտեսության վրա և օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացման հետ մեկտեղ  ակնհայտ կդառնա ցրտահարության չափը:

 

Back to top button