Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և դիզայներ Թեմիկ Խալափյանը զրուցում են Զորայր Խալափյանի և նրա «Մեռնող հառնող» վեպի մասին։
Զորայր Խալափյանի «Մեռնող հառնող» վեպը հայ բանահավաքների գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքի գեղարվեստականացումն է՝ գունեղ ու տպավորիչ մանրամասներով, բանահյուսական տեքստի և առասպելաբանական ոգու շլացուցիչ ներդաշնակումներով, որոնց շնորհիվ վեպը վերածվում է յուրօրինակ ասքի: