ԿարևորՀասարակություն
Մեքենան մխրճվել է ֆուդ կորտի տարածք. տուժածներ չկան


Օգոստոսի 24-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ կորտի արտաքին երեսպատման ապակիներին. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ապամոնտաժել «ՍԱՍ» ֆուդ կորտի արտաքին երեսպատման ապակիները (մոտ 4 քմ)։
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։