ԿարևորՀասարակություն
Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն


Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են ծանր վիրավորում ստացած զինծառայողները։
Բելգիայի ԱԳ նախարարը ծանոթացել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պայմաններին և շփվել կենտրոնում բուժում ստացող զինծառայողների հետ: Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրվել է աջակցությունը, որը մեծապես նպաստել է կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը։