ԿարևորՀասարակություն

Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց, ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։

Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս»,- նշված է գրառման մեջ։

Back to top button