
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակի մասին և համախմբման կոչ է արել ընդդիմությանը: Քվեաթերթիկների 85 տոկոսի հաշվարկից հետո ձայների 45 տոկոսով առաջատարը իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն է: Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է քվեների 29, Ազգային շարժում կուսակցությունը` 15, քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը` 4 տոկոսը: Ընտրողների մասնակցության աստիճանը բարձր է:
Անցած տարի մայիսին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներից և դեկտեմբերին բարձրացված կոռուպցիոն աղմուկից հետո սրանք երկրում առաջին ընտրություններն են: Նշվում է, որ ՏԻՄ ընտրությունները քննության են նախագահական ընտրություններից առաջ, որոնք պետք է անցկացվեն այս տարվա օգոստոսին և նաև խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան հաջորդ տարի: Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի հարավում և արևելքում ընտրություններում մրցող կուսակցությունների կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ 8 մարդ է զոհվել:




