ԿարևորՀասարակություն

Հանրապետությունում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևէ գրանցված պատմական արժեքները

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով:

Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.

  • Երևանում` +41.0 °C,
  • Մերձավանում՝ +40.5 °C,
  • Արտաշատում՝ 40.4 °C,
  • Աշտարակում՝ +40.0 °C

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

  • Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.),
  • Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․),
  • Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),
  • Աշտարակում՝ 0.3 °C-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.):

Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.

  • Երևանում՝ +40.7 °C,
  • Մերձավանում՝ +40.5 °C,
  • Արմավիրում՝ +40.0 °C

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

  • Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ +39.5 °C, 2006թ.),
  • Մերձավանում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.6 °C, 2006թ.),
  • Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ):
Back to top button