ԿարևորՄիջազգային
Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հետ ռազմական գործողությունների


Թուրքիայի խորհրդարանը երկրի կառավարությանը Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու միամյա թույլտվություն է տվել։ Որոշումն ընդունվել է խորհրդարանի փակ նիստում։
Կառավարությունը նման թույլտվություն ստանալու համար դիմել էր օրենսդիրներին հոկտեմբերի 3- ի երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Սիրիայից արձակված արկերը պայթել էին հարավ- արեւելյան Թուրքիայում։ Զոհվել էր հինգ մարդ, վիրավորվել՝ ինը։
Թուրքիան ի պատասխան արդեն ռմբակոծել է սիրիական տարածքները։
Խորհրդարանի տված մանդատը չի նախատեսում անհապաղ ուժային գործողություններ, այլ գործողություններ «անհրաժեշտության դեպքում»։ Նման գործողություններին կարող են մասնակցել երկրի ցամաքային, օդային եւ ծովային ուժերը։