
Հաագայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետագա գործողություններն Ուկրաինայի դեմ չեն մնա առանց հետևանքների: Նրա խոսքով «մեծ յոթնյակի» Հաագայում կայացած հանդիպման ժամանակ առաջատար երկրների ղեկավարները ստեղծել են հիմքեր, որոնք հետագայում, եթե լարվի իրավիճակը, հնարավորություն կտան Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել: Օբաման նաև ասել է, որ Ղրիմի անեքսիան չի ընդունում որպես արդեն կայացած փաստ: Խոստացել է Ուկրաինային տրամադրել ֆինանսական և տնտեսական օգնություն և հայտարարել է, որ այդ երկրի համար ամենակարևորն այս պահին ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Բարաք Օբաման Ռուսաստանին անվանել է տարածաշրջանային տերություն, որը սպառնալիքներ է կրում իր մերձակա որոշ հարևանների համար, ինչը նրա կարծիքով թուլության այլ ոչ թե ուժի դրսևորում է: Միաժամանակ նշել է, որ Ռուսաստանին չի համարում իր երկրի ազգային անվտանգության համար սպառնալիքի գլխավոր աղբյուր:




