ԿարևորՀասարակություն

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը ելույթ կունենա  Հայաստանում

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա  Հայաստանում։

«Հայաստան, ես սեպտեմբերին 23-ին հատուկ համերգով հանդես կգամ Հրազդան մարզադաշտում»,- գրել է նա Ինսթագրամում։ 

Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»,-նշված էր գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button