ԿարևորՀասարակություն

Ամփոփվել է «Երկիր-ամրոց» ուսումնամարզական ծրագիրը

Ամփոփվել է «Երկիր-ամրոց» ուսումնամարզական ծրագիրը։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ հանրակրթական և արվեստի դպրոցների 11-15 տարեկան 20 աշակերտներ մասնակցել են «Ողջ մնալու արվեստ» ՌՀԿ-ի ամառային դպրոցին` ուղղված պատանիների ֆիզիկակական պատրաստականության բարձրացմանը և լրացուցիչ հմտությունների ու գիտելիքների զարգացմանը:

Դասընթացը ներառում էր.

  • Առաջին բուժօգնություն
  • Կրակային պատրաստություն
  • Ֆիզիկական-մարտավարական պատրաստություն
  • Լեռնագնացություն, լեռնային պատրաստություն և այլ գիտելիքներ:

ՈՄԱ-ի ուսումնական գծով փոխտնօրեն Վաղինակ Վարտանովի կողմից ծրագրի ակտիվ մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Կարդացեք նաև

Back to top button