ԿարևորՀասարակություն

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքի մարզում են

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի որ Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։

Նախօրեին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված։ Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ավտոշարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Հակիրիի կամուրջի մոտ։

Կարդացեք նաև

Back to top button