ԿարևորՔաղաքական

Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակով

Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով, ասված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության թվիթերյան հրապարակման մեջ։

«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»,- նշված է գրառման մեջ։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ Ադրբեջանին կոչ է արվում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում։

Կարդացեք նաև

Back to top button