ԿարևորՄշակույթ

Գերմանիայում Եղեռնին նվիրված ներկայացում՝ թուրքական բողոքի ուղեկցությամբ

Գերմանիայում՝  Կոնստանցի  դրամատիկական թատրոնում  լեփլեցուն դահլիճում կիրակի կայացել է Էդգար Հիլզենրատի «Մահամերձ հեքիաթ» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Այն պատմում է Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Գերմանական «Դոյչե վելլե»— ն հայտնում է, որ պրեմիերայից առաջ թուրքական համայնքից բազմաթիվ պահանջներ  են հնչել՝ չեղյալ հայտարարել ներկայացումը: Իսկ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը խնդրել է ամեն անգամ ներկայացման մեկնարկից առաջ տեղեկացնել հանդիսատեսին, որ 1915 թվականի դեպքերը տարբեր մեկնաբանություններ ունեն:

Պրեմիերայի օրը Կոնստանցի թատրոնի մոտը տեղի է ունեցել հանրահավաք, որ մասնակիցները վանկարկել են, որ չնայած խոսքի ազատությանը արվեստն էլ պետք է սահմաններ ունենա: Իր հերթին Բադեն-Վյուրտենբերգ դաշնային երկրամասի հայ համայնքը վրդովմունքն է արտահայտել պատմական փաստը հերքելուն ուղղված բողոքի գործողության առիթով:

Նշենք, որ ներկայացման գովազդային պաստառը բավականին խոսուն է, այն գլխավորապես վրդովեցրել է Գերմանիայի թուրքական համայնքին. պատկերված է սավանով ծածկված դիակ, որի վրա ծածանվում է թուրքական դրոշն ու մեջբերված Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողնի խոսքերը. «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»:

Back to top button