
Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ մեկնարկել է Արցախի ապաջրջափակման համաժողովրդական շարժման հայաստան ակցիան։ Այն շարունակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
ՄԱԿ-ի գրասենյակի առջև են հավաքվել նաև արցախցի փոքրիկները։ Նրանց ձեռքին կան «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք» գրությամբ պաստառներ։ Ակցիային մասնակցում է նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Արցախի առաջին օմբուդսմեն՝ Լարիսա Ալավերդյանը։
Արցախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Հայատանում իրականացվող բողոքի ակցիաների մասին:
«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ:
Կանգնեք այդ պաատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք», գրել էր պետնախարարը:












