Վերնատուն

Ձայնային վավերագրումներ, ազատ իմպրովիզացիա․ ի՞նչ է առաջարկում «Ժամանակակից ձայնի նվագախումբը»․ «Վերնատուն»

«Ժամանակակից ձայնի նվագախումբը» հիմնվել է 2017 թվականին։ Նվագախմբի նպատակն է ստեղծել այնպիսի երաժշտական համայնք, որը ձայնային վերլուծության ու ակտիվ լսումների միջոցով կստեղծի ազատ և մտածված ձայնային նյութ` մշակելով քաղաքային միջավայրի և բնության ձայները։

Նվագախմբի հիմնադիր անդամ, կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանն ասում է, որ էքսպերիմենտալ և իմպրովիզացիոն մոտեցումը միշտ եղել է նրանց ուշադրության կենտրոնում, նվագախմբում էլ մենակատարներ չկան, այստեղ բոլորն են մենակատար։

Հուլիսի 16–ին ՆՓԱԿ–ում տեղի է ունենալու նվագախմբի համերգը։

«Այս համերգը կոնցեպտուալ է՝ ազատ իմպրովիզացիոն մոտեցումներով։ Մեզ համար այն նվագելը արդեն հետաքրքիր է, կտրվում ես իրականությունից և ընթացքը քեզ տանում է։ Հաճախ քաղաքային ու բնության ձայների կոնցեպտները ստեծվում են ոչ թե դրանք ուղիղ վերարտադրելով, այլ այնպես, որ այդ ձայները բնական կերպով մտնեն երաժշտական նյութի մեջ։ Այն ինչ-որ իմաստով երաժշտական վավերագրում է։ Ամեն ինչ կարող է մտնել մեր ուսումնասիրության և հետազոտության դաշտ մեջ։ Կախված է նրանից, թե որքանով ես բաց այդ ամենի առաջ։ Եթե հին կարծրատիպերով ես առաջնորդվում և ազատ իմպրովիզացիային նայում ես որպես քո «եսը» արտահայտելու միջոց և գործիք, դա այնքան էլ բավարար չէ, դու պետք է կարողանաս համագործակցել», – ասում է Դավիթ Բալասանյանը:

Back to top button