
ԱՄՆ-ը շարունակում է անհամբեր սպասել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախարարների միջև հաջորդ փոխգործակցությանը, սակայն մինչ օրս հանդիպում նախատեսված չէ, ամենօրյա ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Երբ մենք ասում ենք, որ համաձայնությունը հասանելի է, մենք նկատի ունենք, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: Անգամ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են չլուծված մնացած հարցերի թիվը։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է», — ասել է Մեթյու Միլլերը։




