
Եվրամիությունը ընդլայնել է Ռուսաստանի համար «սև ցուցակը»: Այժմ 21-ի փոխարեն 33 մարդու կարգելվի մուտքը Եվրամիության երկրներ և կսառեցվեն նրանց հաշիվները եվրոպական բանկերում: Տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում չի ընդունվել: Ինչպես հայտարարել է Եվրամիության գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներն ամփոփելով Եվրամիության Եվրոպական խոհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ցուցակում ընդգրկված անունները կհարապարակվեն Եվրամիության պաշտոնական մատյանում. «Այդ ցանկում են հայտնվել իսկապես բարձրաստիճան պաշտոնյաներ», -նշել է նա: Եվրամիության երկրները նաև պայմանավորվել են դադարեցնել հունիսին կայանալիք Ռուսաստան-Եվրամիության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:




